Կրթություն
2016-2018թթ․ - ԹՊՀ հասարակական և քաղաքական գիտությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի «Եվրասիական և Կովկասյան ուսումնասիրություններ» անգլիալեզու մագիստրոսական ծրագիր,
2014-2016թթ․ - ԵՊՀ պատմության ֆակուլտետ, Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի «Կովկասագիտություն» մագիստրոսական ծրագիր,
2010-2014թթ․ - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, բակալավրի կրթական ծրագիր։
Աշխատանքային փորձ
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն, «Ռազմինֆո» մասնագիտացված կայք։
Մասնագիտական հետաքրքրություններ
Վրաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը, հարևան երկրների հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, Վրաստանի ռազմական/պաշտպանական ոլորտը, եվրոատլանտյան ինտեգրացիայի հարցերը, Հյուսիսային Կովկաս։
Հոդվածներ
Մի քանի տասնյակ վերլուծական և գիտական հոդվածների հեղինակ է։
- «Ադրբեջանական քարոզչության արտատպումը հայկական մամուլում» , ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու, 2014, 3 (3), հասարակական գիտություններ, էջ 192-195,
- «Ե՞րբ է ակտիվանում հակառակորդը. հրադադարի լուսաբանումը հայկական լրատվադաշտում», ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու, 2015, 1.7 (10), հասարակական գիտություններ, էջ 149-153,
- «Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո», ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու 2016, 1.5 (15), հասարակական գիտություններ, էջ 118-123։