Ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը մեր տարածաշրջանում

4 ր.   |  2022-04-12

Իրանցի փորձագետ Շուաիբ Բահմանի գնահատականը

Ռուս-ուկրաինական ճգնաժամի հարցում Իրանի մոտեցման, Հարավային Կովկասի, Իրան-ԵԱՏՄ համագործակցության վրա հնարավոր ազդեցության, ինչպես նաև  Միջուկային համաձայնագրի վերականգնման հավանականութան շուրջ ներկայացնում ենք Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով իրանցի փորձագետ, Ժամանակակից աշխարհի ռազմավարական հետազոտողների ինստիտուտի ղեկավար Շուաիբ Բահմանի հետ հարցազրույցը։ 

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ աշխարհի ուշադրությունը սևեռվել է ուկրաինական ճգնաժամին: Այս զարգացումներում մեծ ակտիվություն է դրսևորում Թուրքիան, որը փորձում է ՌԴ և Ուկրաինայի միջև միջնորդի դեր կատարել:  Իրանն ինչպե՞ս է վերաբերվում տարածաշրջանում Թուրքիայի նմանօրինակ ակտիվությանը, և ո՞րն է  Թեհրանի մոտեցումը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ: 

— Ուկրաինան Իրանի ազգային անվտանգության և ազգային շահերի առաջին օղակում առանձնահատուկ տեղ չունի: Իրանն ու Ուկրաինան աշխարհագրական առումով միմյանցից հեռու են, և երկու երկրների միջև որևէ էթնիկական, ցեղային, լեզվական, կրոնական կապ չկա, որպեսզի Թեհրանը ցանկանա  այս պատերազմում ակտիվ և հատուկ դերակատարություն ունենալ: Բացի այդ, Իրանն Ուկրաինայի պատերազմը Մոսկվայի և Կիևի միջև պայքար չի դիտարկում, այլ հավատացած է, որ այս պատերազմն Արևելյան Եվրոպայում ԱՄՆ լարվածություն առաջացնող քաղաքականության պատճառով է: Իրականում, ըստ Իրանի, հիմնական դիմակայությունը Ռուսաստանի և Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի միջև է: Սա այն պարագայում, երբ Թուրքիայի նման երկիրը և՛ աշխարհագրական առումով ավելի մոտ է Ուկրաինային, և՛ Սև ծովում աշխարհաքաղաքական հատուկ շահեր ունի: Միաժամանակ, ուշադրության է արժանի նաև Թուրքիայի ու Ուկրաինայի տնտեսական հարաբերությունների մակարդակը: Թուրքիան նաև վերջին տարիներին ջանացել է էթնիկական հարցերի միջոցով (ինչպիսին է Ղրիմի թաթարների հարցը)  ուկրաինական ճգնաժամում դերկատարում ունենալու համար նոր լծակներ ստեղծել: 

Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանն ակտիվացրել է իր սադրանքներն Արցախում: Ձեր գնահատմամբ՝ այս պայմաններում հնարավոր ի՞նչ սցենարներ կարող են զարգանալ Կովկասում, և ինչպե՞ս իրեն կդրսևորի Իրանը: 

— Ադրբեջանի տեսանկյունից՝ այն ինչ տեղի է ունեցել երկրորդ պատերազմի ընթացքում, անավարտ է: Քանի որ Բաքվի հիմնական նպատակը Հայաստանի հարավով միջանցքի ստեղծումն էր, որպեսզի կարողանա Թուրքիային միանալ: Իհարկե, միջանցք ասելով Բաքվի նպատակը միայն հաղորդակցական ուղին չէր, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում էին Հայաստանի հարավային որոշ հատվածների նկատմամբ վերահսկողություն ունենալ: Հաշվի առնելով, որ Բաքվի ու Անկարայի այդ ծրագիրն Իրանի ու Ռուսաստանի հստակ դիրքորոշման պատճառով ձախողվել է, կարելի է ակնկալել, որ Ուկրաինայում Ռուսաստանի զբաղվածությունը և նրա նկատմամբ Արևմուտքի տնտեսական ու քաղաքական ճնշումներն Ադրբեջանին ու Թուրքիային ևս մեկ անգամ բերելու են այն եզրակացությանը, որ Կովկասում ևս պատերազմ բորբոքեն: Իհարկե, Իրանը բազմիցս նախազգուշացրել է, որ իր հարևան երկրներում միջազգայանորեն ճանաչված սահմանների ցանկացած տեսակի փոփոխությանը շատ խիստ է արձագանքելու: Ներկայում իրանցի պաշտոնյաները երկրի հյուսիսային սահմաններին Բաքվի և Անկարայի քաղաքականության էությունն ավելի լավ են ընկալում, քան ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում էր: Եթե այն ժամանակ իրանցի պաշտոնյաները տարածաշրջանում պատերազմը որպես Ղարաբաղի հարց էին պատկերացնում, ապա այժմ ըմբռնել են, որ Ադրբեջանը, Թուրքիան և Իսրայելը, նրանց հետևում՝ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն ավելի հեռու գնացող ծրագրեր են դիտարկել: 

Ռուսաստանի շուրջ ստեղծված իրադրությունն ինչպե՞ս է ազդում ԵԱՏՄ-Իրան համագործակցության վրա: Ի՞նչ հնարավորություններ ու խնդիրներ են ստեղծվում այս ուղղությամբ: 

— Նախկինում Իրանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներն Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունների զարգացման համար լուրջ խոչընդոտ էին համարվում, սակայն ներկայում Ռուսաստանն ինքն է ամենաշատ տնտեսական պատժամիջոցների ենթարկվել: Արդյունքում Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման շատ խոչընդոտներ վերացրել է հենց Արևմուտքը, քանի որ ռուսական ընկերություններն ու բանկերն Իրանի հետ գործակցության համար արդեն նախկին մտահոգությունները չունեն: Մյուս կողմից՝ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև մաքսային համաձայնագիր կա, որը կարող է կողմերի առևտրային հարաբերությունների զարգացման լավ հիմք ծառայել։ Իհարկե, նախորդ տարիներին այս առնչությամբ բազմաթիվ խնդիրներ են եղել, որ պետք է արագ լուծվեն: Խնդիրներից մեկը հարմար տարանցիկ երթուղի ծառայող ճանապարհների բացակայությունն է: Այս ուղղությամբ Հայաստանն ու Իրանը կարող են, միմյանց աջակցելով, շատ խնդիրներ հաղթահարել: 

Վիեննայի միջուկային բանակցություններն այս պահին դադարեցված են, չնայած կողմերը հայտարարում են, որ համաձայնությանը շատ մոտ են: Ինչպե՞ս եք գնահատում համաձայնության հավանականությունը: Միջուկային համաձայնագրի վերականգնման դեպքում ի՞նչ հնարավորություններ են բացվում Իրանի համար: 

— Վիեննայի միջուկային բանակցություններն իրենց վերջնակետին են հասել: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է համաձայնության համար, կողմերը քննարկել են, բանակցել: Բանակցությունների արդյունավետությունն առավելապես կախված է Վաշինգտոնի քաղաքական որոշումներից: Բայդենի կառավարությունն այնքան հզոր պայմաններում չէ, որ կարողանա համաձայնագրի վերականգնման շուրջ վճռական որոշում կայացնել: Սակայն, եթե Սպիտակ տանն այդ հարցում պատրաստակամություն ցուցաբերեն, մյուս կողմերը, այդ թվում՝ Իրանը, որևէ խնդիր չունեն վերջնական համաձայնության հասնելու համար: 

Միջուկային համաձայնագրի վերականգնման դեպքում Իրանը կկարողանա ընդլայնել իր նավթի արտահանումը, ինչպես նաև արտասահմանյան բանկերում արգելափակված միջոցները ծախսել երկրի ներսում՝ տնտեսական տարբեր ոլորտներում: Համաձայնագրի վերականգնումն զգալիորեն կնպաստի նաև Իրանի և այլ՝ հատկապես հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների կարգավորմանը: Այժմ Իրանը մեծ ուշադրություն է դարձնում հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը և Միջուկային համաձայնագրի վերականգնումը կարող է այդ հարցում ազդեցիկ լինել:


Whoops, looks like something went wrong.

(1/1) ErrorException

file_put_contents(): Only 0 of 532 bytes written, possibly out of free disk space

in Filesystem.php line 122
at HandleExceptions->handleError(2, 'file_put_contents(): Only 0 of 532 bytes written, possibly out of free disk space', '/home/belior/public_html/vendor/laravel/framework/src/Illuminate/Filesystem/Filesystem.php', 122, array('path' => '/home/belior/public_html/storage/framework/sessions/ExsxNUrX97KMZTOcTRmFT5oZW6Yme7fyOBEQOd5F', 'contents' => 'a:4:{s:6:"_token";s:40:"SgfjOCnvRfdmG9BOcu6Nkqs8IVBSAFXRBWmFI6Nj";s:6:"locale";s:2:"hy";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:351:"https://www.orbeli.am/hy/post/971/2022-04-12/%D5%88%D6%82%D5%AF%D6%80%D5%A1%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%B3%D5%A3%D5%B6%D5%A1%D5%AA%D5%A1%D5%B4%D5%AB%20%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8%20%D5%B4%D5%A5%D6%80%20%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}', 'lock' => true))
at file_put_contents('/home/belior/public_html/storage/framework/sessions/ExsxNUrX97KMZTOcTRmFT5oZW6Yme7fyOBEQOd5F', 'a:4:{s:6:"_token";s:40:"SgfjOCnvRfdmG9BOcu6Nkqs8IVBSAFXRBWmFI6Nj";s:6:"locale";s:2:"hy";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:351:"https://www.orbeli.am/hy/post/971/2022-04-12/%D5%88%D6%82%D5%AF%D6%80%D5%A1%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%B3%D5%A3%D5%B6%D5%A1%D5%AA%D5%A1%D5%B4%D5%AB%20%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8%20%D5%B4%D5%A5%D6%80%20%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}', 2)in Filesystem.php line 122
at Filesystem->put('/home/belior/public_html/storage/framework/sessions/ExsxNUrX97KMZTOcTRmFT5oZW6Yme7fyOBEQOd5F', 'a:4:{s:6:"_token";s:40:"SgfjOCnvRfdmG9BOcu6Nkqs8IVBSAFXRBWmFI6Nj";s:6:"locale";s:2:"hy";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:351:"https://www.orbeli.am/hy/post/971/2022-04-12/%D5%88%D6%82%D5%AF%D6%80%D5%A1%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%B3%D5%A3%D5%B6%D5%A1%D5%AA%D5%A1%D5%B4%D5%AB%20%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8%20%D5%B4%D5%A5%D6%80%20%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}', true)in FileSessionHandler.php line 83
at FileSessionHandler->write('ExsxNUrX97KMZTOcTRmFT5oZW6Yme7fyOBEQOd5F', 'a:4:{s:6:"_token";s:40:"SgfjOCnvRfdmG9BOcu6Nkqs8IVBSAFXRBWmFI6Nj";s:6:"locale";s:2:"hy";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:351:"https://www.orbeli.am/hy/post/971/2022-04-12/%D5%88%D6%82%D5%AF%D6%80%D5%A1%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%B3%D5%A3%D5%B6%D5%A1%D5%AA%D5%A1%D5%B4%D5%AB%20%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8%20%D5%B4%D5%A5%D6%80%20%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}')in Store.php line 128
at Store->save()in StartSession.php line 88
at StartSession->terminate(object(Request), object(Response))in Kernel.php line 218
at Kernel->terminateMiddleware(object(Request), object(Response))in Kernel.php line 189
at Kernel->terminate(object(Request), object(Response))in index.php line 58