ԱՄՆ-Իրան լարվածության վերջին շրջափուլի պատճառներն ու հնարավոր զարգացումները

10 ր.   |  2019-08-02

Ս.թ. հունիսի վերջին ԱՄՆ-Իրան հարաբերություններում արձանագրվեց աննախադեպ բարձր աստիճանի լարվածություն, որի իրավիճակային պատճառը Պարսից և Օմանի ծոցերում մայիս-հունիս ամիսներին ոչ իրանական նավթ արտահանող նավթակիր նավերի դեմ իրականացված հարձակումներն էին, ինչպես նաև՝ Հորմուզի նեղուցում ամերիկյան ԱԹՍ-ի խոցումը: Դրանց իրականացման մեջ մեղադրվեց Իրանը. Թեհրանը ստանձնեց միայն վերջին միջադեպի պատասխանատվությունը: Ներկայացված զարգացումների հիմնապատճառը ԱՄՆ-ում գործող վարչակազմի հակաիրանական քաղաքականությունն է, որն առավել ազդեցիկ շրջափուլ մտավ 2018թ. մայիսից՝ Իսլամական Հանրապետության և միջազգային «վեցյակ» խմբի միջև կնքված միջուկային համաձայնագրից Վաշինգտոնի կողմից միակողմանի դուրս գալու և Թեհրանի դեմ համակողմանի պատժամիջոցների վերագործարկման պատճառով:

Իսկ ԱՄՆ-ի նման քաղաքականությունը հետապնդում է միաժամանակ մի քանի մակարդակում դրսևորվող նպատակներ: