Հանդիպում վրացական Ռոնդելի հիմնադրամում

1 ր.   |  2019-06-14

Հունիսի 11-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների Ռոնդելի հիմնադրամի Եվրոպական հետազոտությունների բաժնի ղեկավար Կախա Գոգոլաշվիլու, ավագ գիտաշխատող Վալերի Չեչելաշվիլու և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակության հանդիպումը՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ:



Վրացական գործընկերների հետ քննարկվեց վերլուծական կենտրոնների զարգացման համաշխարհային միտումներն ու հնարավորությունները, ինչպես նաև հայկական ու վրացական վերլուծական կենտրոնների հետագա համագործակցության հեռանկարները