«Մոսկվան ակտիվորեն հանդես է գալիս կապուղիների ապաշրջափակման օգտին»

4 ր.   |  2022-06-27

Լուսանկարը՝ armeniasputnik.am

ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը «Օրբելի» վերլուծական կենտրոնի հետ զրույցում խոսել է Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման, «3+3» ձևաչափի, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող առանցքային հարցերի մասին։           

— Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն է սկսելու՝ ամբողջացնելու Սիրիայի հյուսիսում թուրքական սահմանի երկայնքով այն անվտանգության գոտին, որի մասին 2019թ. պայմանավորվել էր ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ: Ի՞նչ դիրքորոշում ունի ՌԴ-ն այս հարցում:

— Իհարկե, Մոսկվան հիացած չէ: Վերջերս թուրքական թերթերը գրել էին, որ Մոսկվան ու Անկարան այս հարցում համաձայնության չեն հասել: Անհրաժեշտ է նշել, որ Ռուսաստանի ներկայացուցչի կողմից տրվեցին զգուշավոր գնահատականներ, ըստ որի՝ հնարավոր ռազմական գործողությունը չի նպաստի Սիրիայի անվտանգությանն ու կայունությանը: Իսկ ավելի վաղ պարզ դարձավ, որ այս հարցը կքննարկվի Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի հերթական հանդիպման շրջանակներում: Մոսկվան ցանկանում է, որ այս  հարցը քննարկվի միայն Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, առանց Արևմուտքի, որը հետապնդելով առաջին հերթին  իր նպատակները, կարող էր հանդես գալ որպես միջնորդ:

Ռուսաստանը հավասարակշիռ հարաբերություններ ունի Իրանի, Սիրիայի, Թուրքիայի, Իսրայելի, Կատարի, Սաուդյան Արաբիայի հետ, ինչը չկար ԽՍՀՄ-ի ժամանակ: Մոսկվան չափազանց կարևորում է այս ամենը և փորձում  առաջ տանել ակտիվ խաղացողի իր դերը: Մոսկվայի ու Անկարայի միջև նույնպես տեղի են ունեցել ճգնաժամեր, ինչպես օրինակ 2015-ին: Այնուամենայնիվ երկու երկրները գտնում էին լարվածության թուլացման ուղիներ: Ըստ էության, սուր խնդիրների հարթեցման առումով որոշակի փորձ է ձեռք բերվել: 

2021թ. դեկտեմբերին Մոսկվայում տեղի է ունեցել 3+3 ձևաչափի առաջին և առայժմ միակ հանդիպումը՝ առանց Վրաստանի: Առաջին հանդիպումից անցել է կես տարի, և չնայած պաշտոնական հայտարարություններին՝ հարցը կարծես երկրորդ պլան է մղվել:  Ըստ ձեզ, ո՞րն է ձևաչափի հեռանկարը և ի՞նչ խնդիրների լուծման հարթակի այն կարող է վերածվել:

— 3+3 ձևաչափը վաղուց է քննարկվում։ Շատերը մոռացել են, որ Իրանն այս ձևաչափն առաջ մղելու առաջամարտիկն էր: Թեհրանը 90-ականների վերջին առաջարկեց ձևաչափ, որտեղ տարածաշրջանի ճակատագրի որոշման գործում առանցքային դեր կունենան կովկասյան տարածաշրջանի երկրները և եվրասիական 3 գերտերությունները։ Խնդիրն այն է, որ այս 3 երկրներն ունեն տարբեր շահեր։ Դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը և Հայաստանը ընդհանուր հայացքներ, տեսակետներ կունենան։ Նույնիսկ հիմա՝  խաղաղության պայմանագրի, սահմանազատման, սահմանագծման նախապատրաստական փուլում կան բազմաթիվ տարաձայնություններ ու հակասություններ։ Վրաստանը չէր ցանկանա, որ Եվրասիական ձևաչափը գերիշխի Կովկասում: Ինչպե՞ս հարթել այդ ամենը: Դժվար հարց է: Ըստ իս՝ այս ձևաչափը լրացուցիչ ազդակներ կստանար Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ որոշակի կայունացման դեպքում։ Այժմ 3 +3 ձևաչափից աշխուժացում ակնկալելը քիչ հավանական է:

— Հայաստան և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը չնայած ռուսական և բրյուսելյան ձևաչափերին, բավականաչափ դանդաղ է առաջ ընթանում: Ինչպե՞ս կգնահատեք այս ձևաչափերի հնարավոր ազդեցությունը կողմերի դիրքորոշումները մոտեցնելու առումով:

— Չնայած բոլոր ջանքերին, այս ձևաչափերը Բաքվի և Երևանի վրա ազդելու սահմանափակ հնարավորություն ունեն։ Կողմերը պետք է գտնեն փոխզիջումային տարբերակներ: Եթե մինչև 2020 թվականը Հայաստանը խոսում էր գերակայության դիրքից, ապա հիմա հակառակն է. երկու երկրները փոխվել են տեղերով: Ձևաչափերն այստեղ այնքան էլ կարևոր չեն։ Նրանք կարող են միայն օգնել գտնելու իրատեսական լուծումներ, բայց ամեն ինչ իրականացնելու են Բաքուն և Երևանը։

— Հարվային Կովկասում կապուղիների ապաշրջափակման խնդիրը կարող է զգալիորեն նպաստել ընդհանուր մթնոլորտի բարելավմանը: Մինչդեռ ակնհայտ է ապաշրջափակման շուրջ մոտեցումների տարբերությունը՝ մի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի, մյուս կողմից Հայաստանի և միջազգային այլ շահագրգիռ խաղացողների: Բաքվի և Անկարայի տարբերվող  «միջանցքային մոտեցումը» ոչ միայն ձգձգում է գործընթացի իրականցումը, այլև բացասական տրամադրություններ է առաջացնում Հայաստանում և տարածաշրջանային այլ երկրներում:  Քանի որ ՌԴ-ն ունի որոշակի պարտավորություններ այս գործընթացում, ո՞րը կարող է լինել ապաշրջափակման լավագույն մոդելը՝ ըստ ձեզ:

— Կապուղիների ապաշրջափակման խնդիրը հնարավոր չէ դուրս բերել գոյություն ունեցող ողջ օրակարգից: Ըստ իս՝ առանց համապարփակ մոտեցման դժվար թե այս խնդիրը լուծվի։ Այո, Մոսկվան ակտիվորեն հանդես է գալիս այս խնդրի լուծման օգտին։ 2020 թվականից հետո Մոսկվան փորձեց ուշադրությունը անվտանգության կարգավիճակի հարցերից տեղափոխել տնտեսության հարթություն։ Տնտեսությունն է, որ պետք է անի իր գործը, որը հիմնված է պրագմատիզմի վրա։

Հարցազրույցը վարեց Էդուարդ Մելքումյանը


Whoops, looks like something went wrong.

(1/1) ErrorException

file_put_contents(): Only 0 of 602 bytes written, possibly out of free disk space

in Filesystem.php line 122
at HandleExceptions->handleError(2, 'file_put_contents(): Only 0 of 602 bytes written, possibly out of free disk space', '/home/belior/public_html/vendor/laravel/framework/src/Illuminate/Filesystem/Filesystem.php', 122, array('path' => '/home/belior/public_html/storage/framework/sessions/NKaXSZbYLPZpKwBAxOdbj47J7wkaoM6tCx1Fg4nZ', 'contents' => 'a:4:{s:6:"_token";s:40:"cHF1mMApV7PYYSrrYvoxZ0K8DAQmAFlr3vMbvlLO";s:6:"locale";s:2:"hy";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:421:"https://www.orbeli.am/hy/post/1020/2022-06-27/%C2%AB%D5%84%D5%B8%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1%D5%B6%20%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%B6%20%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D5%BD%20%D5%A7%20%D5%A3%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD%20%D5%AF%D5%A1%D5%BA%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D6%83%D5%A1%D5%AF%D5%B4%D5%A1%D5%B6%20%D6%85%D5%A3%D5%BF%D5%AB%D5%B6%C2%BB";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}', 'lock' => true))
at file_put_contents('/home/belior/public_html/storage/framework/sessions/NKaXSZbYLPZpKwBAxOdbj47J7wkaoM6tCx1Fg4nZ', 'a:4:{s:6:"_token";s:40:"cHF1mMApV7PYYSrrYvoxZ0K8DAQmAFlr3vMbvlLO";s:6:"locale";s:2:"hy";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:421:"https://www.orbeli.am/hy/post/1020/2022-06-27/%C2%AB%D5%84%D5%B8%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1%D5%B6%20%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%B6%20%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D5%BD%20%D5%A7%20%D5%A3%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD%20%D5%AF%D5%A1%D5%BA%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D6%83%D5%A1%D5%AF%D5%B4%D5%A1%D5%B6%20%D6%85%D5%A3%D5%BF%D5%AB%D5%B6%C2%BB";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}', 2)in Filesystem.php line 122
at Filesystem->put('/home/belior/public_html/storage/framework/sessions/NKaXSZbYLPZpKwBAxOdbj47J7wkaoM6tCx1Fg4nZ', 'a:4:{s:6:"_token";s:40:"cHF1mMApV7PYYSrrYvoxZ0K8DAQmAFlr3vMbvlLO";s:6:"locale";s:2:"hy";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:421:"https://www.orbeli.am/hy/post/1020/2022-06-27/%C2%AB%D5%84%D5%B8%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1%D5%B6%20%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%B6%20%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D5%BD%20%D5%A7%20%D5%A3%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD%20%D5%AF%D5%A1%D5%BA%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D6%83%D5%A1%D5%AF%D5%B4%D5%A1%D5%B6%20%D6%85%D5%A3%D5%BF%D5%AB%D5%B6%C2%BB";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}', true)in FileSessionHandler.php line 83
at FileSessionHandler->write('NKaXSZbYLPZpKwBAxOdbj47J7wkaoM6tCx1Fg4nZ', 'a:4:{s:6:"_token";s:40:"cHF1mMApV7PYYSrrYvoxZ0K8DAQmAFlr3vMbvlLO";s:6:"locale";s:2:"hy";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:421:"https://www.orbeli.am/hy/post/1020/2022-06-27/%C2%AB%D5%84%D5%B8%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1%D5%B6%20%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%B6%20%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D5%BD%20%D5%A7%20%D5%A3%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD%20%D5%AF%D5%A1%D5%BA%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D6%83%D5%A1%D5%AF%D5%B4%D5%A1%D5%B6%20%D6%85%D5%A3%D5%BF%D5%AB%D5%B6%C2%BB";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}')in Store.php line 128
at Store->save()in StartSession.php line 88
at StartSession->terminate(object(Request), object(Response))in Kernel.php line 218
at Kernel->terminateMiddleware(object(Request), object(Response))in Kernel.php line 189
at Kernel->terminate(object(Request), object(Response))in index.php line 58