Իրանական IRAS կենտրոնի հետ համատեղ վեբինար է անցկացվել

1 ր.   |  2025-08-18

Օգոստոսի 13-ին «Օրբելի» կենտրոնը և «Իրանի և Եվրասիայի ուսումնասիրությունների ինստիտուտը» (IRAS) համատեղ վեբինար են անցկացրել՝ «Հայաստան-Իրան հարաբերությունների հեռանկարներն ու տարածաշրջանային վերջին զարգացումները» խորագրով: 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-իրանական հարաբերությունների ընթացիկ վիճակին, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան կատարելիք այցին, դրա նշանակությանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական վերջին գործընթացներին, այդ հարցում Հայաստանի ու Իրանի մոտեցումներին: 

Հիմնական ելույթներից հետո քննարկումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով: