Օրբելի վերլուծական կենտրոնը հյուրընկալել է Յուջի Յամագուչիին

1 ր.   |  2026-02-20

ՓՕրբելի վերլուծական կենտրոնը հյուրընկալել է Յուջի Յամագուչիին, ով ներկայացնում է ճապոնական Mitsui & Co. Global Strategic Studies Institute-ը՝ Mitsui & Co. ընկերության ուղեղային կենտրոնը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային նոր իրողությունները։ Կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ենթակառուցվածքային հնարավոր զարգացումները և ներդրումային հեռանկարները։

Կողմերը կարևորել են մասնագիտական երկխոսության շարունակականությունը և փորձագիտական համագործակցության խորացման հնարավորությունները։