Քննարկում Ռազմավարական ուսումնասիրություննների և հետազոտության Էմիրաթական կենտրոնի փորձագետների հետ

1 ր.   |  2026-04-16

Ապրիլի 16-ին Օրբելի վերլուծական կենտրոնի և Ռազմավարական ուսումնասիրությունների և հետազոտության Էմիրաթական կենտրոնի (Emirates Center for Strategic Studies and Research (ECSSR)-ի) փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել առցանց քննարկում։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում ընթացող վերջին պատերազմի հետևանքով ձևավորված իրավիճակին և դրա ազդեցությանը Հարավային Կովկասում զարգացումների վրա։

Վեբինարի շրջանակում կողմերը կարևորել են տարածաշրջանային լոգիստիկ երթուղիների և կապուղիների դերը՝ տարածաշրջանային տնտեսական զարգացման համատեքստում։

Կողմերը նաև ընդգծել են հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու կարևորությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և ինքնիշխանության սկզբունքների վրա։

Առցանց հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու կենտրոնների միջև համագործակցության հուշագրի ստորագրման հետ կապված մանրամասները։