Կլոր-սեղան քննարկում. «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները»
1 ր. | 2026-04-28Մեկնարկել է «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով կլոր-սեղան քննարկումը, որը համախմբել է պետական, փորձագիտական, բիզնես ոլորտի և միջազգային շրջանակների ներկայացուցիչների։
.jpg)
Քննարկումը կազմակերպվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից՝ Եվրասիական բանկի աջակցությամբ։
.jpg)
Բացման խոսքով հանդես է եկել Օրբելի կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը։
Միջոցառմանը հատուկ ելույթով հանդես են եկել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը:

Բանախոսները կարևորել են տարածաշրջանային կապակցվածության զարգացումը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ որպես Հայաստանի տնտեսական զարգացման և համագործակցության առանցքային ուղղություն։