Վեբինար «Կառավարման և քաղաքականության վերլուծական կենտրոն»-ի հետ
1 ր. | 2026-06-10Հունիսի 10-ին «Օրբելի» կենտրոնը և իրանական «Կառավարման և քաղաքականության վերլուծական կենտրոնը» (GPTT) համատեղ վեբինար են անցկացրել՝ «Հայաստանի և Իրանի շուրջ վերջին զարգացումները» խորագրով։
.jpg)
Հարցուպատասխանի ձևաչափով կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերին, այդ թվում՝ ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններին, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանային տրանսպորտային ու տարանցիկ նախագծերին, Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությանը, ինչպես նաև պատերազմի վերջնական հանգուցալուծման հեռանկարներին և այլ թեմաների։

Քննարկվել են նաև կենտրոնների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները:
