Վրաստանը վերանորոգում է Արևելք-Արևմուտք ճանապարհը

1 ր.   |  2021-09-13

Վերջին տարիներին Վրաստանում լայնածավալ աշխատանքներ են արվում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Արևելք-Արևմուտք կամ E-60 մայրուղու վերանորոգման համար 2021թ. հուլիսին ԵՄ Եվրոպական ներդրումային բանկը Վրաստանին հատկացրեց 106,7 մլն եվրոյի վարկ։ Նախագծով մայրուղին պետք է վերանորոգվի մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանները։ Միաժամանակ, հայ-վրացական սահմանին կառուցվում է Բարեկամության կամուրջը, որը էապես նպաստելու է երկու երկրների ապրանքաշրջանառությանը։